Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմության առաջարկը

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմության առաջարկը
08.03.2018 | 22:51

Սերբիայի խորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմությանը առաջարկը, որ մի քանի անգամ ներկայացվել է վերջին տասնամյակում: Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, որ գլխավորում է «Նոր կուսակցությունը»:

Զորան Զիվկովիչը կարևորել է Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը ճանաչել են Ռուսաստանը և ԱՄՆ նահանգների մեծամասնությունը: 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. այստեղ բնակվում է մինչև 300 հայ: Սերբիայի նախագահը 2015-ի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց»,- ասել էր նա:

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ